Միսաք Մանուշյանի անվան պուրակում 2024 թ. օգոստոսի 12-ին ժամը 17:00-ին անցկացնելու է Երիտասարդների միջազգային օրվան նվիրված միջոցառում՝ Երևան համայնքի ենթակայությամբ գործող երիտասարդության ոլորտին առնչվող կազմակերպությունների մասնակցությամբ՝ ապահովելով տաղավարներ, բեմահարթակ և տեխնիկական անհրաժեշտ միջոցներ:
Ակնկալվում է Երևանում գործող հասարակական կազմակերպությունների և երիտասարդական խմբերի մասնակցությունը միջոցառմանը:
«Շահագրգիռ բոլոր կազմակերպություններին և անհատներին հրավիրում ենք միջոցառմանը»,- նշված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:
2000 թվականին Միավորված ազգերի կազմակերպության (այսուհետ՝ ՄԱԿ) կողմից օգոստոսի 12-ը սահմանվել է Երիտասարդության միջազգային օր՝ ՄԱԿ-ի անդամ պետությունների ուշադրությունը հրավիրելու երիտասարդությանն առնչվող խնդիրներին և դրանք լուծելու առաջնահերթություններին:
Հայաստանի Հանրապետությունը նույնպես նշում է Երիտասարդության միջազգային օրը՝ կարևորելով երիտասարդության դերը հանրության և պետության զարգացման, առաջընթացի գործում: