Հանրապետության տարածքում` օգոստոսի 10-15-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-21մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը օգոստոսի 11-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով։
Ինչպես «Հայպետհիդրոմետ»-ից հայտնել են՝ Երևան քաղաքում՝ օգոստոսի 10-ի ցերեկը, 13-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 11-12-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 16-20մ/վ արագությամբ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +21+23, վաղը ցերեկը՝ +32+34։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +22+26,
Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +21+24,
Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +19+21, ցերեկը՝ +28+30,
Սևանա լճի ավազանը՝ գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +21+23,
Լոռի՝ գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +20+23,
Տավուշ՝ գիշերը՝ +18+22, ցերեկը՝ +22+26,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +21+23,
Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ +17+22, ցերեկը՝ +27+32,
Արարատ՝ գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +32+35,
Արմավիր՝ գիշերը՝ +20+22, ցերեկը՝ +32+34,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +13+15, ցերեկը՝ +22+25,
Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ +22+24, ցերեկը՝ +32+34,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +21+25, ցերեկը՝ +28+31,
Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ +16+18, ցերեկը՝ +22+24: