Երևանում պարեկները հայտնաբերել են այնքան թմրամիջոցներ, որով կարելի է մի ամբողջ լաբորատորիա բացել:
Shamshyan-ի հաղորդմամբ՝ այսօր՝ օգոստոսի 10-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստցավել, որ Դավիթաշեն վարչական շրջանում մի քաղաքացու մոտ հնարավոր է խոշոր չափի թմրամիջոցներ լինեն:
Տեղում նրա մոտից անձնական խուզարկությամբ սպորտային պայուսակում հայտնաբերվում է թվով 23 հատ սև, կպչուն ժապավենով փաթեթավորված փաթեթներ՝ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցով լցված:
Պարեկների կողմից բերման ենթարկվածը Երևանի բնակիչ 43-ամյա Վահագն Ա.-ն է, ով ոստիկաններին և պարեկներին հայտնում է, որ տվյալ թմրամիջոցը ինքը ձեռք է բերել «Տելեգրամ» հավելվածի միջոցով՝ իր անձնական օգտագործման համար:
Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք Վահագն Ա.-ի հետ ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Աղբյուրի տեղեկություններով՝ Վահագն Ա.-ն քննիչի որոշմամբ ձերբակալվել է: