Գազայի հատվածում դպրոցի ուղղությամբ իսրայելական ավիահարվածների հետևանքով առնվազն 100 մարդ զոհվել է, կան տասնյակ վիրավորներ։ Ինչպես հաղորդում է լիբանանյան Al-Mayadeen հեռուստաալիքը, զոհերի թվում են կանայք ու երեխաներ։
Հարձակումը տեղի է ունեցել առավոտյան աղոթքի ժամանակ: Պաղեստինյան շտապ օգնության ծառայությունները հայտնել էին, որ իսրայելական ինքնաթիռը երեք հրթիռ է արձակել Գազայի Ալ-Թաբաին դպրոցի ուղղությամբ, որտեղ փախստականները հավաքվել էին առավոտյան աղոթքի համար: Իսրայելական բանակն իր հերթին հայտնել է, որ հարվածներ է հասցրել դպրոցին, որտեղ տեղակայվել էին ՀԱՄԱՍ շարժման գրոհայինները։
Հարվածից հետո հրդեհ է բռնկվել, տասնյակ մարդիկ հայտնվել են թակարդում, փրկարարները չեն կարողանում օգնել նրանց։
Լիբանանյան հեռուստաալիքն իր թվիեթերյան էջում հրապարակել է ավիահարվածների ենթարկված դպրոցից կադրեր, որոնցում երևում են սավաններով ծածկված դիերը։ Հրապարակված կադրերից պարզ է դառնում, որ փրկարարները դեռ շարունակում են զոհերին ու վիրավորներին դուրս բերել փլատակներից։
«Տեսեք, թե ինչ է անում Իսրայելը։ Այստեղ կանայք են, երեխաներ և տղաներ։ Վախեցե՛ք Աստծուղ։ Նրանք սպանել են նրանց», - կադրերից մեկում ասում է մի տղամարդ՝ ցույց տալով սավաններով ծածկված դիերը։