Բրազիլիայում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել են ինքնաթիռում գտնվող բոլոր 68 մարդիկ, ոչ ոք ողջ չի մնացել։ Նման հայտարարություն են տարածել Վալինյուսի քաղաքապետարանից։
Հայտարարության մեջ չի նշվում, թե ինչն է եղել վթարի պատճառը:
Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվան ողբերգության մասին իմացել է ուղիղ եթերում։ Նա հայտարարել է մեկ րոպե լռություն՝ ի հիշատակ զոհերի:
Հիշեցնենք՝ Բրազիլիայում մարդատար ինքնաթիռ է կործանվել: ATR-72 օդանավում գտնվել է 68 ուղևոր: