Այսօր ես զանգահարեցի Իսրայելի պաշտպանության նախարար Գալանտին, որպեսզի տեղեկացնեմ նրան ԱՄՆ-ի ուժերի տեղակայման փոփոխությունների մասին և հաստատեմ իմ ամուր աջակցությունը Իսրայելի պաշտպանությանը: Նման հայտարարություն է արել ԱՄՆ ՊՆ նախարար Լլոյդ Օսթինը։
«Ընդգծել եմ Գազայում հրադադարի մասին համաձայնագրի կնքման կարևորությունը, որը թույլ կտա ազատ արձակել պատանդներին»,- նշել է Օսթինը։
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը իր հերթին ամերիկացի գործընկեր Լլոյդ Օսթինի հետ քննարկել է Իսրայելի բանակի «օպերատիվ պատրաստվածությունը», ինչպես նաև երկու երկրների զինված ուժերի «օպերատիվ համատեղելիությունը» տարածաշրջանում:
Գալանտը Պենտագոնի ղեկավարին տեղեկացրել է Իրանի դեմ իսրայելական բանակի օպերատիվ պատրաստակամության մասին։ Իսրայելի ՊՆ ղեկավարը ամերիկացի գործընկերոջ հետ զրույցում երախտագիտություն է հայտնել անվտանգության ոլորտում ԱՄՆ-ի օգնության համար, ինչպես նաև կրիտիկական կարևոր զինամթերք տրամադրելու համար։
Գալանտը բարձրացրել է Գազայում համաձայնության շուտափույթ ձեռքբերման կարևորության հարցը, որը կապահովի Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող պատանդների վերադարձը։