Լրագրող Ոսկան Սարգսյանը ահազանգում է․
«Հայ-ֆրանսիական համագործակցությամբ ստեղծված <<ՀիմնաՏավուշ>> հիմնադրամում կոռուպցիայի,հիմնադրամի տնօրինության մեջ բարեկամական կապերի մասին նախկինում բազում անգամ գրել եմ։ Հիմնադրամում կատարվող ապօրինությունները շատ ավելին են, որի պատճառով Ֆրանսիայի հայկական հիմնադրամի տրամադրած մեծ գումարները մսխելու մասին ևս մի վկայություն ներկայացնեմ։ 2022թ․ հունիսի 27-ին <ՀիմնաՏավուշ>> հիմնադրամի տնօրեն Մարսել Կևորկյանը (նույն ինքը՝ Սուրեն Գևորգյանը) աշխատանքից ազատել է 2012թ․-ից հիմնադրամի իրավաբան Կարապետ Գաբրիելյանին; Պատճառաբանությունն այն է , որ 2022թ․ հուլիսի 21-ին տեղի է ունեցել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ, որի ընթացքում որոշում է կայացվել՝ հաստատել հիմնադրամի 2022 թվականի օգոստոսի 1-ից ուժի մեջ մտնող աշխատակիցների հաստիքացուցակը, համաձայն որի հաստիքացուցակից կրճատվել են ֆերմայի վարիչի, իրավաբանի, անասնաբուծության գծով խորհրդատուի և կոոպերատիվների պատասխանատուի հաստիքները:
Կ․ Գաբրիելյանը առողջական խնդիրների պատճառով այցելել է պոլիկլինիկա, որտեղ 2022 թվականի հուլիսի 21-ին նրան տրամադրվել է անաշխատունակության թերթիկ, ըստ որի .2022 թվականի հուլիսի 21-ից մինչև օգոստոսի 1-ը նա գտնվել է անաշխատունակության վիճակում: Կ․ Գաբրիելյանը դիմելով դատարան՝ խնդրել է անվավեր ճանաչել հիմնադրամի գործադիր տնօրեն Մարսել Կևորկյանի աշխատանքից իրեն ազատելու հրամանը, վերականգնել նախկին աշխատանքում և պատասխանողից հօգուտ հայցվորի բռնագանձել միջին աշխատավարձ՝ սկսած 2022 թ․ հուլիսի 27-ից մինչև աշխատանքում վերականգնելու ամբողջ ժամանակահատվածը: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Մկրտչյան) 2023 թ․ փետրվարի 17-ի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2023 թ․ սեպտեմբերի 6-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարվել է, քաղաքացիական գործով դատարանի 17.02.2023 թվականի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել է նույն դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության: 2024թ․ մարտի 12-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը (դատավոր Կ. Արզումանյան) վճռել է հայցը բավարարել մասնակի, անվավեր ճանաչել <<ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Մարսել Կևորկյանի 27.07.2022 թվականի «Կարապետ Գաբրիելյանին աշխատանքից ազատելու մասին» հրամանը, «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամից հօգուտ Կ․ Գաբրիելյանի բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձ՝ 01.08.2022ժ թվականից մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը՝ «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամում նրա ստացած միջին աշխատավարձի չափով,«ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամից հօգուտ Կ․Գաբրիելյանի բռնագանձել վերջինիս միջին աշխատավարձի վեցապատիկի չափով գումար, որպես աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում, հայցվոր Կ․ Գաբրիելյանի պահանջը՝ իրեն նախկին աշխատանքում վերականգնելու մասին, մերժել:

Այդ դատավճիռը չի բողոքարկվել, մտել է օրինական ուժի մեջ։ Իմ տեղեկություններով՝ այս դատավճիռը կատարելով՝ «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամը մոտ 7 միլիոն դրամ է վճարել Կ․ Գաբրիելյանին։ Դատարանում հիմնադրամի ներկայացուցիչը որպես հիմնավորում նշել է, որ հիմնադրամի ֆինանսական միջոցների ավելի քան 90 տոկոսը գոյանում են Ֆրանսիայի Հայկական Հիմնադրամի կողմից իրականացվող նվիրատվությունների հաշվին, 2022 թվականի սկզբից եվրոյի փոխարժեքը նվազել է ավելի քան քսան տոկոսով․ նվազել են հիմնադրամի եկամուտները, հարցականի տակ է դրվել հիմնադրամի գործունեությունը, ստիպված են եղել կրճատել ծախսերը, կրճատել չորս հաստիք, այդ թվում՝ իրավաբանի հաստիքը։
Մինչդեռ իրականությունն այն է, որ «ՀիմնաՏավուշ» հիմնադրամի տնօրինությունը շռայլ, ոչ նպատակային ծախսեր է կատարում՝ Իջևան քաղաքում, շուկայի հարևանությամբ, տարածք վարձակալելով՝ ֆիրմային խանութ է աշխատեցնում, որտեղ շատ քիչ ծավալով առևտուր է կատարվում, հիմնադրամը գյուղատնտեսական կրթություն չունեցող, սակայն հիմնադրամում գյուղատնտես աշխատող Կարինեի համար Իջևանում բնակարան է վարձակալել, հիմնադրամը բարեգործական նպատակով մեծաքանակ տնկիներ է գնում առանց մրցույթի, շուկայականից մի քանի անգամ թանկ գներով և այլն։ Սակայն հիմնադրամում պարբերաբար անցկացվող աուդիտները այս մսխումները չեն արձանագրում։

Լուսանկարում աջից առաջինը՝ Մարսել Կևորկյանը»,- ահազանգում է լրագրողը։