Վերջին օրերին Երևանի տարբեր թաղամասերում պարբերական բնույթ են կրում հոսանքազրկումները, ինչի հետևանքով անհարմարությունների են բախվում բնակիչները։ Երևանի տարբեր վարչական շրջանների բնակիչներ պարբերաբար ահազանգում են իրենց բնակարաններում երկարատև հոսանքազրկումների մասին՝ բողոք արտահայտելով նաև պատկան մարմինների հետ կապվելու և պատշաճ պարզաբանումներ ստանալու անհնարինության վերաբերյալ։
«Արմենպրես»-ը փորձել է հասկանալ հաճախակի դարձած հոսանքազրկումների պատճառները, ինչպես նաև մանրամասներ ճշտել խնդրին լուծում տալու ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ից պարզաբանեցին՝ հոսանքազրկումների պատճառը «Երևանի ՀԷԿ-1»-ում վերջերս տեղի ունեցած հրդեհն է, որի հետևանքով ՀԷԿ-ի աշխատանքի խափանումներ են եղել։
ՀԷՑ-ի մամուլի ծառայությունից «Արմենպրես»-ին տված մեկնաբանության մեջ նշված է, որ այս օրերին շարունակվում են «Երևանի ՀԷԿ 1»-ում (պատկանում է «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ընկերությանը) տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքների վերացմանն ուղղված աշխատանքները։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։