Արձակուրդում գտնվող Նիկոլ Փաշինյանն ու իր կինը՝ Աննա Հակոբյանը շարունակում են իրենց առօրյան ցուցադրել սոցիալական ցանցերում։ Քիչ առաջ Աննա Հակոբյանն իր էջերում հրապարակել էր նոր տեսանյութ, որում ցուցադրում է իր խոհրարական հմտությունները:
Փաշինյանի տիկինը պատրաստել է մի քանի տեսակ տոլմա, ձկան և տավարի խաշլամա, լոլիկով ձվածեղ և այլ ուտեստներ: Կադրերում նաև Փաշինյանն է՝ առևտրի տոպրակներով և ճաշի սեղանի շուրջ:
Ընտանեկան ուտուշ–խմուշի տեսանյութը չի վրիպել ադրբեջանցիների ուշադրությունից։ Մի քանիսն արդեն իսկ մեկնաբանություն են թողել, որոնցից մեկն էլ գովաբանել է Աննա Հակոբյանին։ «Աննա բաջի, տոլման մերն է, բայց թող անուշ լինի, Փաշինյանի հետ անվտանգ եղեք»,– գրել է օգտատերերից մեկը։