00:00:00

Ուկրաինան հարձակում է իրականացրել Լիպեցկի ուղղությամբ․ ռազմական օդանավակայանում հրդեհ է բռնկվել

09:47, 09 օգոստոս 2024 Աշխարհ

Գիշերը ուկրաինական ԶՈւ-ն ԱԹՍ-ներով մասշտաբային հարձակում է իրականացրել ՌԴ Լիպեցկի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Կուրսկի ուղղություններով։  Հայտնում է Լիպեցկի մարզի նահանգապետ Իգոր Արտամոնովը։

Անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով ռազմական օդանավակայանում հրդեհ է բռնկվել, և զինամթերքի պահեստները սկսել են պայթել։

Նախնական տվյալներով՝ վիրավորվել է 6 մարդ, նրանց հոսպիտալացրել են։ Լիպեցկի մարզի նահանգապետ Իգոր Արտամոնովն իր ալիքում հայտնել է, որ քաղաքում և մունիցիպալ կազմավորումներում դադարեցրել են ուղևորատար տրանսպորտի երթևեկությունը:

Հայտարարվել է օդանավակայանի մերձակայքում գտնվող խաղաղ բնակիչների տարհանում։ Վթարի է ենթարկվել նաև էներգետիկ ենթակառուցվածքը, որոշ սպառողներ հոսանքազրկվել են։

Ավելի քան 400 տնային տնտեսություն գտնվում է տարհանման գոտում։ Տարհանված բնակավայրերում տեղադրվել են կետեր՝ բնակիչների տներն ու ունեցվածքը պաշտպանելու համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր