00:00:00

Կենտրոնական բանկը հորդորում է զերծ մնալ անհայտ անձանց անձնական տվյալների տրամադրումից

19:00, 08 օգոստոս 2024 Իրավական

ՀՀ կենտրոնական բանկը հորդորում է զերծ մնալ անհայտ անձանց անձնական տվյալների տրամադրումից ՀՀ ԿԲ-ի կողմից ձեռքբերված տեղեկությունների արդյունքում պարզվել է, որ վերջին շրջանում ավելացել են զեղծարարների կողմից անձնական և բանկային տվյալներ ձեռք բերելու փորձերը: Այս մասին հայտարարություն է տարածել ԿԲ-ն։

 

Մասնավորապես՝

 

• Զեղծարարները կեղծ հեռախոսազանգերի և տարբեր նամակագրությունների միջոցով կապ են հաստատում քաղաքացիների հետ՝ ներկայանալով որպես ֆինանսական հաստատության աշխատակից, ուղարկում են հղումներ և դրդում են անցնել նշված հղմամբ, լրացնել անհրաժեշտ անձնական/բանկային տվյալները՝ այդ կերպ ստանալով հասանելիություն քաղաքացիների ֆինանսական միջոցներին։

 

Հորդորում ենք լինել զգոն և ոչ մի դեպքում չանել հետևյալ քայլերը.

 

• Որևէ անձի չտրամադրել անձնական բանկային որևէ տվյալ

 

• Մուտք չգործել անհայտ և կասկածելի հղումներ

 

• Չակտիվացնել ստացված անհայտ և չսպասված հաստատման կոդերը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր