ՀՀ կառավարության՝ մինչև 2026 թ․ առնվազն 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման ծրագրի շրջանակում գործադիրի այսօրվա նիստում որոշում է կայացվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2024 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից կատարել վերաբաշխում՝ միջոցներ հատկացնելով Երևանի մանկապարտեզների շենքային պայմանների և ենթակառուցվածքների բարելավմանը:
Ընդհանուր առմամբ շուրջ 1,480,580,5 հազար դրամ գումար է հատկացվել Երևանի արդեն իսկ հիմնանորոգված, վերակառուցված կամ 2024 թ․- ին շինարարական աշխատանքների ավարտական փուլում գտնվող 15 մանկապարտեզի բակային տարածքների բարեկարգման համար։
ԿԳՄՍ լրատվական ծառայությունից հայտնում են, որ այդ մանկապարտեզներն են՝
Կենտրոն վարչական շրջանի թիվ 15 մանկապարտեզ
Աջափնյակ վարչական շրջանի թիվ 47 մանկապարտեզ
Դավթաշեն վարչական շրջանի թիվ 61 մանկապարտեզ
Էրեբունի վարչական շրջանի թիվ 63 մանկապարտեզ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 76 մանկապարտեզ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 77 մանկապարտեզ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 81 մանկապարտեզ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 82 մանկապարտեզ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 88 մանկապարտեզ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 90 մանկապարտեզի
Նոր Նորք վարչական շրջանի թիվ 109 մանկապարտեզ
Նոր Նորք վարչական շրջանի թիվ 110 մանկապարտեզ
Շենգավիթ վարչական շրջանի թիվ 135 մանկապարտեզ
Շենգավիթ վարչական շրջանի թիվ 138 մանկապարտեզ
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թիվ 161 մանկապարտեզ:
ՀՀ 2024 թ․- ի պետական բյուջեով Երևանի մանկապարտեզների շենքային պայմանների և ենթակառուցվածքների բարելավման համար նախատեսված գումարը չէր բաշխվել՝ պայմանավորված նախագծանախահաշվային փաստաթղթերի բացակայությամբ։ Ներկայումս վերոնշյալ 15 մանկապարտեզների համար փաստաթղթերը պատրաստ են, ինչն էլ հիմք է հանդիսացել միջոցների հատկացման համար։