00:00:00

Քաղբանտարկյալ Նարեկ Թևոսյանի բանտային կալանքը փոխարկվել է տնայինի․ փաստաբան

17:35, 08 օգոստոս 2024 Իրավական

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Վերաքննիչ դատարանը մասնակի բավարարել է մեր բողոքը և քաղբանտարկյալ Նարեկ Թևոսյանի բանտային կալանքը փոխարկել տնայինի։

Հիշեցնեմ, որ Արցախի Վանք գյուղի բնակիչ Նարեկ Թևոսյանը «ոտնամանի գործով» մեղադրվում է «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման հավաքներին մասնակցելու համար քաղաքացիներին «նյութապես շահագրգռելու» քաղաքական հոդվածով՝ արարք, որի քրեականացումը ԵԽԽՎ 2024թ. հունիսի 6-ի զեկույցում հայտարարվել է եվրոպական իրավական չափանիշներին հակասող (կետ 102)։ Միաժամանակ, Նարեկը հերքում է որևէ մեկին «նյութապես շահագրգռելու» փաստն ինքնին։

Նարեկ Թևոսյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր