Թուրքիայի Մուղլա նահանգում վթարի է ենթարկվել զբոսաշրջիկներ տեղափոխող միկրոավտոբուսը, տուժել է առնվազն 6 ուղևոր, հայտնում է DHA գործակալությունը։
Նշվում է, որ Բոդրում-Մուղլա մայրուղում՝ Բահարլի գյուղի մոտ, բեռնատար մեքենան հարվածել է միկրոավտոբուսին՝ այն դուրս շպրտել ճանապարհից։
«Միկրոավտոբուսը հարվածից հետո կողաշրջվել է, տուժել է 6 զբոսաշրջիկ», - հայտնում է գործակալությունը:
Վիրավորները տեղում առաջին բուժօգնություն են ստացել, այնուհետև հոսպիտալացվել: