ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը որդուն ԱՄՆ չի ուղեկցի, դատարանը մերժեց միջնորդությունը։
Քերոբյանի պաշտպանները միջնորդել էին կամ վերացնել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը, կա՛մ թույլատրել 15 օրով բացակայել Հայաստանից, կա՛մ փոփոխել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելը և ավելի խիստ խափանման միջոց` 2 մլն դրամ գրավ կիրառել։
Վահան Քերոբյանը ցանկություն էր հայտնել օգոստոսի 17-30-ը որդուն ուղեկցել ԱՄՆ և վերադառնալ Հայաստան։