00:00:00

Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճարը 10%-ի փոխարեն կսահմանվի 12 %, իսկ հետվճարի առավելագույն չափը 5000 դրամից կդառնա 6000 դրամ

15:22, 08 օգոստոս 2024 Տնտեսություն

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառումը և կարգը հաստատելու մասին» N 2339-Լ որոշման մեջ:

 

Որոշմամբ նախատեսվում է կոմունալ ծառայությունների (գազի, էլեկտրաէներգիայի, խմելու ջրի, ֆիքսված և բջջային հեռախոսի մատակարարման ծառայություններ) դիմաց կատարված վճարումներից հետվճար չհաշվարկել և չվճարել: Միաժամանակ, որոշմամբ շահառուներին հնարավորություն է տրվում այլ ապրանքների և (կամ) ծառայությունների ձեռքբերման դիմաց անկանխիկ վճարումներից ստանալ ավելի մեծ չափով հետվճար։ Այս նպատակով առաջարկվում է հետվճարի հաշվարկման համար անկանխիկ վճարումների գումարի նկատմամբ կիրառվող 10%-ն ավելացնել և սահմանել 12 %, իսկ հետվճարի առավելագույն չափը 5000 դրամից դարձնել 6000 դրամ։ Որոշմամբ նախատեսվում է բանկի կողմից ծառայությանը մեկից ավելի անգամ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում հիմք ընդունել սահմանված ժամկետում ներկայացված վերջին տեղեկատվությունը՝ ժամկետը սահմանելով մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 15-ը, իսկ այդ ժամկետից հետո տվյալները չեն տրամադրվում: Որոշմամբ առաջարկվում է նաև, որ բանկը հետվճարը պետական բյուջե չի վերադարձնում, քանի որ նախատեսվում է բանկային հաշիվը փակված լինելու կամ տեխնիկական պատճառներով գումարը հաշվին չփոխանցելու դեպքում կենսաթոշակառուի դիմումի հիման վրա հետվճարի գումարը վճարի բանկը՝ իր սահմանած եղանակով։

 

Հետվճարը բանկին փոխանցելու ամսվանից հետո՝ 12 ամսվա ընթացքում չվճարվելու դեպքում բանկը գումարը վերադարձնում է պետական բյուջե՝ միաժամանակ ծառայությանը տրամադրելով սույն կարգի N 2 ձևով սահմանված տվյալները։ Նշված 12 ամսյա ժամկետից հետո հետվճարը վճարման ենթակա չէ։ Որոշման մեջ ներառված է վճարման ցուցակի ցանկը։ Որոշմամբ հստակեցվում է, որ վճարման ցուցակում հետվճարի գումարները կլորացվում են մինչև միավոր:

 

Թեմայի շրջանակում Մհեր Գրիգորյանը նշել է, որ ըստ տվյալների, նախորդ ամիս Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ անկանխիկ առևտրի ծավալը գերազանցել է կանխիկ առևտրի ծավալը և հավելել, որ չնայած դրան անհրաժեշտ է անընդհատ վերլուծել իրավիճակը, լավարկել այն, որպեսզի և՛ պարբերաբար ավելացվի թոշակառուների վաստակը, և՛ ճշգրտվեն թիրախները, և՛ խթանվի թոշակառուների կողմից անկանխիկ եղանակով կատարվող ծախսերը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր