Կուրսկի շրջանի սահմանին գործողությունը կավարտվի Ուկրաինայի զինված ուժերի ջախջախմամբ, ՌԴ նախագահին զեկուցել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը` զորքերի օպերատիվ կառավարման կետերից մեկից, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումները Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահների հետ շարունակում են ոչնչացնել հակառակորդին ռուս-ուկրաինական սահմանի մերձակայքում»,- ասել է նա։
ՌԴ պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է, որ ռուսական զորքերը թույլ չեն տվել Ուկրաինայի զինված ուժերին ներխուժել Ռուսաստանի տարածքի խորքերը։
Նշենք, որ Ուկրաինայի Զինված ուժերի ստորաբաժանումները՝ մինչև 1000 զինծառայող, ՌԴ Կուրսկի շրջանի վրա հարձակման փորձ են արել։