00:00:00

Առաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ

14:15, 07 օգոստոս 2024 Հասարակություն

Երևան քաղաքում օգոստոսի 7-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։

 

Oգոստոսի 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է նաև քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին 14-18մ/վ արագությամբ։

 

Հանրապետության տարածքում օգոստոսի 7-9-ին և 12-ին կեսօրից հետո, 11-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։

 

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր