00:00:00

Երեխային ծեծի ենթարկած մանկապարտեզի դաստիարակն ազատվել է աշխատանքից

12:50, 07 օգոստոս 2024 Հասարակություն

Փոքր Վեդիի մանկապարտեզում երեխային ծեծի ենթարկած դաստիարակը օգոստոսի 1-ի դրությամբ ազատվել է աշխատանքից: Այս մասին հայտնեց Փոքր Վեդի համայնքի ղեկավար Կարեն Ստեփանյանը:

 

Մենք նաև փորձեցինք տուժած երեխայի ծնողների հետ կապի դուրս գալ, սակայն վերջիններս համայնքի ղեկավարին նշել են, որ որևէ մեկին կոնտակտ չտրամադրեն` ցանկություն չունեն խոսելու:

 

Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին սոցցանցում տեսանյութ էր տարածվել, որում մանկապարտեզի աշխատակիցը ծեծի էր ենթարկում երեխային: Միջադեպից հետո ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժին էր հրավիրվել մանկապարտեզի տնօրենը, որից ընդունվել էր հաղորդում։

 

Դաստիարակը ձերբակալվել էր, ապա ազատ արձակվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր