00:00:00

Արտակարգ դեպք՝ Սյունիքի մարզում․ Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատի դիմաց 7-8 քաղաքացի վիճաբանել են և կրակոցներ արձակել

23:34, 06 օգոստոս 2024 Իրավական

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հուլիսի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 23։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Գորիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատի դիմաց ժամը 22։50-ի սահմաններում 7-ից 8 քաղաքացի վիճաբանել և հայհոյանքներ են հնչեցրել, որից հետո Սյունիքի մարզի բնակիչ 28-ամյա Գեղամ Մ․-ն փորձել է հանդարտեցնել միջադեպը, սակայն վերջիններս վիճաբանել են նրա հետ, ինչից հետո անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայից 4-5 կրակոց են արձակել օդ ու հեռացել:

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե են մեկնել ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգյանի գլխավորությամբ։Տեղում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 22։50-ի սահմաններում անհայտ անձինք, անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայով Գորիս քաղաքի Բակունցի փողոցում Գորիսի ՀՓՋ-ի դիմաց, վիճաբանել են որի ընթացքում անհայտ անձը գազային ատրճանակից 4 կրակոց է արձակել օդ ու անհայտ մակնիշի ավտոմեքենայով հեռացել:Դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել են 9 մմ տրամաչափ գազային ատրճանակի 1 հատ կրակված պարկուճ:Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ հետախուզական միջոցառումներ հանցագործությունը կատարողների ինքնությունները պարզելու, նրանց և ավտոմեքենան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու ուղղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Գորիսի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին:

 

Ծանուցում.

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա

մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`

դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր