Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Մալխաս Ամոյանը չհաղթահարեց կիսաեզրափակիչի արգելքը եւ կպայքարի բրոնզե մեդալի համար Փարիզի Խաղերում:
33-րդ ամառային Օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական մրցաշարի 77 կգ քաշայինների կիսաեզրափակիչում Մալխաս Ամոյանը գոտեմարտեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Ասիայի չեմպիոն, ճապոնացի Նաո Կուսակայի հետ եւ պարտվեց 1:3 հաշվով:
Առաջին մրցափուլում Մալխաս Ամոյանը գրագետ մարտավարությամբ առավելություն ունեցավ: Նախ գորգի մրցավարը պասիվություն տվեց Ամոյանին եւ վերեւից աշխատելու հնարավորություն տվեց Կուսակային, բայց ճապոնացի մրցակիցը չկարողացավ միավոր վաստակել: Ամոյանը մեկ միավոր վաստակեց մրցակցին աշխատանքային գոտուց հանելով: Մրցափուլն ավարտվեց 1:1 հաշվով Ամոյանի առավելությամբ: