ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն իր ադրբեջանցի գործընկեր Ռամիլ Ուսուբովի հետ հանդիպման ընթացքում քննարկել է տարածաշրջանում անվտանգության հարցերը և Հայաստանի հետ Ադրբեջանի խաղաղության համաձայնագիրը։
Ավելի վաղ Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը Շոյգուն ընդգծել է, որ կարևոր է երկրների միջև հարաբերությունների հաջող զարգացումը տարածաշրջանային անվտանգության, ռազմատեխնիկական, տրանսպորտային և տնտեսական առաջընթացի համար։