Այսօր՝ օգոստոսի 6-ին, ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի ավագ քննիչ Արտակ Ավագյանը միջնորդություն է ներկայացրել Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Արարատի նստավայր, որպեսի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի ոստիկանության Արարատի բաժնի կողմից հետախուզվող Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Արսեն Կարապետյանի նկատմամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Նարեկ Բեգլարյանը դռնփակ դատական նիստ անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով բավարարել է քննիչի միջնորդությունը և եթե Ա. Կարապետյանը հայտանբերվի կամ ինքնակամ ներկայանա իրավապահներին, նա կտեղափոխվի ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համապատասխան հիմնարկ:
Վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով, 44-155-րդ հոդվածի 1-ին մասով և 334-րդ հոդվածի 1-ին մասով՝ հանրային քրեական հետախուզում:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։