Օկուպացված Քարվաճառում ադրբեջանցի զինծառայողների դիեր են հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է Report-ը։
Նշվում է, որ Ֆարիդ Մամեդովը և Ֆիրդովսի Աբդուլլաևը 2022 թվականի մարտի 3-ին անհետացել էին Քաշաթաղի շրջանում՝ մի մարտական դիրքից մյուսն անցնելու ժամանակ:
Պարզվել է, որ ադրբեջանցի զինծառայողները մահացել են ցրտահարումից: