Վերին Լարսի անցակետով ՌԴ-ից Վրաստան տանող ճանապարհը փակ է բեռնատարների համար։ Ինչպես հայտնել է Հյուսիսային Օսիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոն, ծանրաքաշ ավտոտրանսպորտի երթևեկությունը դադարեցվել է։
Հաղորդվում է՝ Վլադիկավկազից մինչև Վերին Լարս ճանապարհահատվածում կավելացվի ճանապարհային ոստիկանության պարեկային մեքենաների թիվը։ Մենյայլոն խորհուրդ է տվել բոլոր նրանց, որ մոտ ժամանակներս պատրաստվում էին անցնել պետական սահմանը Վերին Լարսով, վերանայել երթուղին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ գիշերվա ժամը 01:00-ից մինչև հատուկ կարգադրություն անցակետն ամբողջությամբ փակ է լինելու: