Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, Աղստև գետից ջրահեղձված քաղաքացու դի է դուրս բերվել։ Ինչպես հայտնում են ՆԳՆ-ից, գետը լողալու են մտել երկու քաղաքացի, երկրորդին մինչև այժմ գտնել չի հաջողվել։ «Մթության պատճառով որոնողափրկարարական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են»,- նշում են ՆԳՆ ՓԾ-ից։
Հաղորդագրությունը՝ ստորև․
«Օգոստոսի 5-ին, ժամը 15:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում երկու քաղաքացի մտել են Աղստև գետը լողալու և կորել տեսադաշտից։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության Ազատամուտի հրշեջ-փրկարարական խումբը և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու, հատուկ ջրափրկարարկան ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները և ջրափրկարարները գետից հայտնաբերել և ափ են դուրս բերել Հ․ Է․-ի (ծնված 1990 թ․) ջրահեղձված դին։
Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել են 36 փրկարարական ծառայող (որից 5-ը՝ ջրափրկարար)։
Մթության պատճառով որոնողափրկարարական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են։
Փրկարարների կողմից երկու տեղամասում սահմանվել է հերթապահություն»։