00:00:00

ՀՀ-ում սահմանվել է մահվանից հետո փոխպատվաստման նպատակով վերցվող օրգանների կամ հյուսվածքների ցանկերը

23:05, 02 օգոստոս 2024 Առողջություն

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հրաման է ստորագրել, որով սահմանվել է մարդու ուղեղային կամ կենսաբանական մահվան փաստը հաստատելուց հետո փոխպատվաստման նպատակով վերցվող օրգանների կամ հյուսվածքների ցանկերը․

 

«Հիմք ընդունելով «Մարդու օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքի 3-րդ հոդված 3-րդ մասը

1․Սահամնել՝

1) մարդու ուղեղային մահվան փաստը հաստատելուց հետո փոխպատվաստման նպատակով վերցվող օրգանների կամ հյուսվածքների ցանկը՝ համաձայն հավելված 1-ի

2) մարդու կենսաբանական մահվան հաստատելուց հետո փոխպատվաստման նպատակով վերցվող օրգանների կամ հյուսվածքների ցանկը՝ համաձայն հավելված 2-ի

ՑԱՆԿ

մարդու ուղեղային մահվան փաստը հաստատելուց հետո փոխպատվաստման նպատակով վերցվող օրգանների կամ հյուսվածքների

1․Երիկամներ։

2․Լյարդ, լյարդի բիլթ։

3․ Սիրտ։

4․Թոքեր։

5․ Ենթաստամոքսային գեղձ։

6․Ոսկրային հյուսվածք։

7․Աճառային հյուսվածք։

8․Եղջերաթաղանթ։

9․Սրտի փականներ։

10․Անոթներ։

11․Մաշկի հատված։

ՑԱՆԿ

մարդու կենսաբանական մահվան հաստատելուց հետո փոխպատվաստման նպատակով վերցվող օրգանների կամ հյուսվածքների

1․Եղջերաթաղանք։

2․Սրտի Փականներ։

3․Անոթներ։

4․Մաշկի հատված։

5․Ոսկրային հյուսվածք։

6․Աճառային հյուսվածք»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր