Ֆրանսիայի ՆԳՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին հնարավորինս արագ լքել Իրանը՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման վտանգի պատճառով:
«Մերձավոր Արևելքում լարվածության և էսկալացիայի վտանգի պատճառով ֆրանսիացի բոլոր քաղաքացիներին, որոնք գտնվում են Իրանում, խստորեն խորհուրդ է տրվում հնարավորինս շուտ լքել երկիրը», - ասվում է գերատեսչության հայտարարության մեջ, հայտնում է Reuters-ը:
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ ֆրանսիացիները պետք է որոշ ժամանակ ձեռնպահ մնան Իրան մեկնելուց։