ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը չի կարծում, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում իր մրցակից Քամալա Հարիսի հետ բանավեճ անցկացնելու անհրաժեշտություն կա։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքն առաջատարն է հարցումներում, և ընտրողներն արդեն գիտեն, թե ինչ դիրքորոշում ունի նա և իր մրցակից Հարիսը այս կամ այն հարցի շուրջ։
«Ես ցանկանում եմ ուժեղ սահմաններ, ցածր հարկեր, ուժեղ հակաթմրանյութային քաղաքականություն»,-ասել է Թրամփը Fox Business Network-ի հաղորդման ժամանակ։