00:00:00

Կոռուպցիոն սկանդալ Արտաշատում․ ուր է հասնում շղթան և ովքեր են կալանավորված

16:11, 01 օգոստոս 2024 Իրավական

Արտաշատ համայնքում կոռուպցիոն գործով 5 անձ է կալանավորվել։ Այս մասին Irakanum.am–ի հարցին ի պատասխան հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։ Կառույցից ասացին, որ քրեական վարույթն առնչվում է Արտաշատ համայնքում շինարարական աշխատանքների ընթացքում կատարված առերևույթ հափշտակությունների և պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու դեպքերին։

«Վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 9 անձի նկատմամբ։ Նրանք մեղադրվում են առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու, կաշառք տալու, առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու մեջ։ Մեղադրյալներից 5-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Կալանավորված անձանցից 2-ը հարկային տեսուչներ են»,- հայտնեցին կառույցից։

Մեր ունեցած տեղեկություններով քրեական վարույթի շրջանակներում հարցաքննվել են նաև Արտաշատի համայնքապետարանի մի խումբ պաշտոնյաներ։ Irakanum.am–ի աղբյուրների փոխացմամբ կոռուպցիոն շղթան ընդլայնվում է և վաղը նոր մանրամասներ հայտնի կդառնան։ Չի բացառվում, որ ձերբակալություններ լինեն, այս անգամ արդեն համայնքապետարանի աշխատակիցների շրջանում։

Նշենք, որ Արտաշատի համայնքապետը ՔՊ–ական Կառլեն Մկրտչյանն է։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր