00:00:00

Ռուբինյանի և Քըլըչի հանդիպումից հետո Թուրքիան նախապայման է առաջադրել Մարգարայի անցակետը բացելու համար

17:21, 01 օգոստոս 2024 Արտաքին քաղաքականություն

Երկու օր առաջ հայ-թուրքական սահմանին   «կարգավորման գործընթացի»

հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումից հետո  Թուրքիան կրկին շտապել է նախապայմաններով խոսել  Հայաստանի հետ՝ կրկնելով իր դիրքորոշումը, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը, սահմանի բացումը հնարավոր է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունների՝  իրենց համար ցանկալի ավարտից հետո։

Հանդիպումից հետո նման հայտարարությամբ է հանդես եկել, մասնավորապես, Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։ Sabah թերթին տված հարցազրույցում Ֆիդանն ասել է․

«Ադրբեջանն ու Հայաստանը այժմ շարունակում են բանակցությունները հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Մենք պետք է գործողությունների սցենար պատրաստենք՝ այդ բանակցությունների հաջող ավարտի դեպքում․ այն պարագայում, եթե դրանք դրական ավարտվեն։ Այժմ ամեն ինչ դրան է տանում։ Բանակցություններն ավարտվելուց հետո մենք կգործարկենք այդ սցենարը և անցակետը (Մարգարայի-խմբ․) կբացենք»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր