Եվրահանձնաժողովը (ԵՀ) հրաժարվել է շտապ խորհրդակցություններ անցկացնել Կիևի կողմից Հունգարիային և Սլովակիային ռուսական նավթի մատակարարումների արգելափակման շուրջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Բալաշ Ույվարին Բրյուսելում կայացած ճեպազրույցում։
«Եվրահանձնաժողովը հաստատում է, որ հանգել է նախնական եզրակացության ԵՄ էներգետիկ անվտանգության համար անմիջական սպառնալիքի բացակայության վերաբերյալ, ուստի գտնում է, որ հրատապ խորհրդակցություններ անհրաժեշտ չեն», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Ույվարին նաև հիշեցրել է, որ Հունգարիան և Սլովակիան պետք է փուլ առ փուլ հրաժարվեն ռուսական նավթից։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։