00:00:00

Պետությունը խոշոր սպանդանոցներին փոխհատուցում կտա ավելացված արժեքի հարկի 75 տոկոսի չափով

09:51, 01 օգոստոս 2024 Հասարակություն

Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 1-ի նիստում հաստատեց Սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսավարողների աջակցության ծրագիրը:

Էկոնոմիկայի նխարար Գեւորգ Պապոյանը նշեց, որ այս ծրագրի ընդունումը բխում է սպանդանոցներում սպանդը սուբսիդավորելու հարցերը քննարկելու վարչապետի հանձնարարականից, և պայմանավորված է սպանդանոցային սպանդը խրախուսելու, շրջանառության և ավելացված արժեքի հարկ վճարող համարվող տնտեսավարողների համար հավասար մրցակցային պայմաններ ստեղծելու նպատակով պետական աջակցություն տրամադրելու անհրաժեշտությամբ։

 

Նրա խոսքով, այժմ սպանդանոցները գործում են հարկային տարբեր դաշտերում և գտնվում են մրցակցային ոչ հավասար պայմաններում: Այս դեպքում գյուղատնտեսական կենդանիները սպանդի են ենթարկվում սպանդանոցներում, իսկ մսեղիքը սպանդը պատվիրողի կողմից ոչ միշտ է շուկայահանվում սանիտարահիգիենիկ պայմաններին համապատասախան տրանսպորտային միջոցներով՝ չպահպանվելով մսեղիքի տեղափոխմանը ներկայացվող պահանջները։

 

Բացի այդ, շրջանառության հարկ վճարող տնտեսավարողները ԱԱՀ վճարող համարվելուց խուսափելու նպատակով չեն փաստաթղթավորում իրական շրջանառությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր