00:00:00

Պուտինը ցավակցություն է հայտնել Հնդկաստանի իշխանություններին՝ սողանքների կապակցությամբ

22:54, 31 հուլիս 2024 Աշխարհ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Հնդկաստանի նախագահ Դրաուպադի Մուրմուին և վարչապետ Նարենդրա Մոդիին՝ Կերալա նահանգում սողանքների ողբերգական հետևանքների կապակցությամբ։ Այդ մասին տեղեկացնում է  «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Հարգելի տիկին նախագահ, հարգելի պարոն վարչապետ, ընդունեք իմ ամենաանկեղծ ցավակցությունները Կերալա նահանգում սողանքների ողբերգական հետևանքների կապակցությամբ, խնդրում եմ ցավակցական խոսքեր փոխանցել նաև զոհվածների ընտանիքներին և ընկերներին՝ բոլոր տուժածներին մաղթելով շուտափույթ ապաքինում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր