00:00:00

Իրանը Հանիեի սպանության հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է պահանջել

21:38, 31 հուլիս 2024 Աշխարհ

Թեհրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին կոչ է արել շտապ հանդիպում անցկացնել Լիբանանին Իսրայելի հարվածների և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության առթիվ։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է անում շտապ նիստ գումարել՝ քննարկելու Իսրայելի ագրեսիան և ահաբեկչական հարձակումները Իրանում և տարածաշրջանում»,- ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցչին ուղարկված նամակում։ 

Իրանը նաև Անվտանգության խորհրդի անդամներին կոչ է անում անհապաղ միջոցներ ձեռնարկել Իսրայելին պատասխանատվության ենթարկելու՝ միջազգային իրավունքը խախտելու համար և դիտարկել պատժամիջոցների կիրառման հնարավորությունը։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր