«ՀԱՄԱՍ»-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի մահվան կապակցությամբ Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն ամենավճռական կերպով դատապարտում է այդ հանցավոր և նողկալի գործողությունը և ընդգծում համարժեք պատասխանի իր իրավունքը:
Նա սոցիալական ցանցերի իր անձնական էջում գրել է. «Աշխարհի և բոլոր ազատատենչ մարդկանց դեմ ուղղված ստոր ահաբեկչական գործողությունը նրանց ավելի վճռական կդարձնի օկուպացիայի և ցեղասպանության դեմ իրենց արժանապատիվ պայքարում։ Հանիան, որպես Պաղեստինի ժողովրդի առաջնորդներից մեկը և պաղեստինցիների ինքնորոշման իրավունքի համար օրինական պայքարի դրոշակակիրը, Իրանի ժողովրդի և կառավարության պաշտոնական հյուրն էր Իրանի ընտրված նախագահի երդմնակալության արարողությանը, և ահաբեկչական գործողությունը միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում է և ոտնձգություն Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության և տարածքային ամբողջականության դեմ։
Բաղերին ընդգծել է․ «Իրանի Իսլամական Հանրապետությունն ամենավճռական կերպով դատապարտում է այս հանցավոր և նողկալի գործողությունը և ընդգծում համարժեք պատասխան տալու իր իրավունքը»։