00:00:00

Ինֆեկցիոն հիվանդությունների կենտրոնի շարժական կլինիկաներում Հեպատիտների դեմ պայքարի օրվա շրջանակում հետազոտվել է 423 անձ

12:07, 31 հուլիս 2024 Հասարակություն

Ամփոփվել են Երևանում և մարզերում, հուլիսի 28-ից 30-ն իրականացված ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի անվճար և անանուն հետազոտությունների արդյունքները։

 

423 անձ անվճար հետազոտվել է ԻՀԱԿ շարժական կլինիկաներում

 

ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնն ամփոփում է Հեպատիտների դեմ պայքարի օրվա շրջանակում հայտարարած հանրային միջոցառումների շարքը։

 

Եռօրյա այցերի ընթացքում Երևանում և 5 մարզում ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի, Ց-ի և սիֆիլիսի վերաբերյալ անվճար և անանուն հետազոտվելու հնարավարություն է ստացել ընդհանուր առմամբ 423 անձ, որոնցից՝ 

 

104-ը՝ Երևանում,

 

75-ը՝ Վանաձորում,

 

70-ը՝ Արտաշատում,

 

64-ը՝ Գավառում,

 

56-ը՝ Աբովյանում,

 

54-ը՝ Գյումրիում։

 

Հետազոտված անձինք նաև նախաթեստային և հետթեստային խորհրդատվություն են ստացել։

 

ԻՀԱԿ հանրային միջոցառումների նպատակը ոչ միայն դեպքերի հայտնաբերումն է, այլև քաղաքացիների իրազեկումը՝ հիշեցնելու համար, որ

հիվանդություններն ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել, իսկ հետազատություններն անհրաժեշտ են հիվանդությունները վաղ հայտնաբերելու և արդյունավետ բուժման համար։

 

Հանրային միջոցառումներն անցկացվել են «Աշխատանքային միգրանտների շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելման, ՄԻԱՎ-ի վերաբերյալ խորհրդատվության և հետազոտության բարելավումը Հայաստանում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր