00:00:00

ԱԳՆ-ն չի բացառում, որ Միրզոյանը կմեկնի Բաքու․ «Հրապարակ»

09:59, 31 հուլիս 2024 Մամուլ

Հայաստանի պաշտոնական աղբյուրները շարունակում են լռել այն մասին, թե ընդունել է արդյոք հայկական կողմը Ադրբեջանի հրավերը՝ մասնակցել Բաքվում կայանալիք COP29 գագաթնաժողովին:

ԱԳՆ-ն, ի պատասխան այս մասին «Հրապարակ»-ի գրավոր հարցմանը, ուղարկել է այն ստանդարտ տեքստը, որը սովորաբար շարադրում է այս կամ այն հարցի ուղիղ պատասխանից խուսափելու համար։

«Ի պատասխան Ձեր հարցման՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ պատվիրակությունների արտասահմանյան այցերի վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվում է հանրությանը պատշաճ ժամկետներում: Հայաստանի Հանրապետությունը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է 1 ամսվա ընթացքում Ադրբեջանի հետ վերջնականացնել եւ ստորագրել խաղաղության պայմանագիրը եւ շարունակում է Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում առաջնորդվել այդ մոտեցմամաբ», -նշված է պատասխանում:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ հայտնի դարձավ, որ Արարատ Միրզոյանի անունով հայկական կողմը պաշտոնական հրավեր է ստացել` մասնակցելու նոյեմբերին Բաքվում կայանալիք կլիմայական համաժողովին։

Ավելի վաղ կառավարությունից «Հրապարակ»-ին հայտնել էին, որ COP29 գագաթնաժողովին հայկայան պատվիրակության և Նիկոլ Փաշինյանի մասնակցության հարցին վերջինս կանդրադառնա արձակուրդից վերադառնալուց հետո հրավիրվելիք ասուլիսին։

Նկատենք, որ արդեն վաղուց վատ ավանդույթ է դարձել թուրք-ադրբեջանական կողմերի հետ Հայաստանի շփումների վերաբերյալ տեղեկությունը Բաքվից կամ Անկարային արտահոսելուց հետո հաստատելու իշխանությունների գործելաոճը։

Այդպես եղավ նաև այսօր հայ-թուրքական սահմանին կայացած Ռուբինյան-Քըլըչ հանդիպման դեպքում։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր