Թայվանի շուրջ հնարավոր ռազմական հակամարտությունը հետևանքներ կունենա ողջ աշխարհի համար, ուստի կարևոր է պահպանել խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենրը՝ «2+2» ձևաչափով հանդիպման արդյունքներով Մանիլայում կայացած մամուլի ասուլիսում։ Հանդիպմանն ամերիկյան կողմից մասնակցել է նաև Պենտագոնի ղեեկավար Լլոյդ Օսթինը, իսկ Ֆիլիպիններից՝ ԱԳ և պաշտպանության նախարարներ Էնրիկե Մանալոն և Հիլբերտո Թեոդորոն։
«Ամբողջ աշխարհում ըմբռնում կա, որ եթե Թայվանում ճգնաժամ լինի, դրա հետևանքները կլինեն համաշխարհային՝ կազդեն բոլորի վրա։ Համաշխարհային բեռնափոխադրումների 50 տոկոսը ամեն օր անցնում է Թայվանի նեղուցով, կիսահաղորդիչների արտադրական հզորության 70%-ը կենտրոնացած է Թայվանում։ Այդ իսկ պատճառով մենք բոլորս միտված ենք խաղաղության, կայունության և ստատուս քվոյի պահպանման»,- ասել է Բլինքենը։