00:00:00

ՍԴ-ն վարույթ է ընդունել մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դիմումը

22:10, 11 հունիս 2024 Իրավական

Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել Վճռաբեկ դատարանի դիմումը մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի, Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքների վերաորակման հարցով: Դատարանի դիմումն այժմ դատաքննության փուլում է, հաջորդ նիստը հուլիսի 22-ին է։

«Լուրեր»-ին տեղեկացրել են ՍԴ-ի հանրային կապերի բաժնից: Դիմումը քննվում է գրավոր կարգով:

Հիշեցնենք, դիմումի հիմքը 1998-ին ընդունված, այժմ՝ մասնակի գործող Քրեական դատավարության օրենսգիրքն էր, որը հնարավորություն չէր տալիս հոդվածը հակասահմանադրական ճանաչելուց հետո դատարանում վերաորակել մեղադրանքը։ Վճռաբեկ դատարանը միջնորդել է որոշել այդ օրենսգրքի մի շարք հոդվածների՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր