00:00:00

Տղամարդը տնից գումար է վերցրել ու գաղտնի խաղադրույք արել, ապա գողության մասին հաղորդում ներկայացրել

13:41, 05 հունիս 2024 Իրավական

Հունիսի 3-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր տվել Սասունիկ գյուղի բնակիչ 44-ամյա մի տղամարդ: Նա հայտնել էր, որ տնից փող են գողացել։

 

Աշտարակի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 14-ից 16.20-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը դռան բանալին ակնհայտ տեսանելի վայրից վերցնելով՝ դուռը բացել, մտել էր տուն և հյուրասենյակի պահարանից գողացել 1 միլիոն 200 հազար դրամ։

 

Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 4-ին Աշտարակի բաժին է ներկայացել 44-ամյա տանտերը և խոստովանել, որ մայիս-հունիս ամիսների տարբեր օրերի ինքն է պահարանից պարբերաբար փող վերցրել և խաղադրույքներ արել։

 

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր