ԱԳՆ-ի շենքի մոտ բողոքի ակցիային մասնակցած Գնել Պետրոսյանին կալանավորել են, նրան «խուլիգանության» մեղադրանք էին առաջադրել։ Այս մասին հայտնում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ նշելով, որ քաղաքացուն կալանավորել են մեկ ամսով։
Հիշեցնենք, որ ՔԿ-ն այսօր հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ԱԳՆ-ի դիմաց ակցիայի ընթացքում խուլիգանություն համար քրեական հետապնդում է հարուցվել 5 անձի նկատմամբ։