00:00:00

Ութ տարի ինձ այնքան են հետազոտել, երևի մենակ «պոչկիս քարը» չեն գտել. Արմեն Աշոտյան

15:16, 30 մայիս 2024 Իրավական

Դատարանում այսօր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պահանջեց  ներկայացնել իրեն գաղտնալսումների ամբողջական տարբերակը։

«Որպես իմ ազատազրկման «հիմք» դրված են գաղտնալսումները։ Դրանք այնքան կարևոր են, որ ես 1 տարի է՝ նստած եմ։

Պատկերացրեք, որ պաշտպանական կողմի համար էլ են այդ գաղտնալսումները կարևոր։ Դրանք մեզ ներկայացված են հատվածական։ 2 ամիս գաղտնալսել են, 3 օրվա հատվածական բաներ են տվել։ Ինչո՞ւ մնացածը չկա, իսկ կարո՞ղ է այդ մնացածի մեջ կան բաներ, որոնք հակասում են պաշտոնական միֆին, մեղադրական կողմի լեգենդին։ Ես դա էլ եմ ուզում տեսնել»,-ասաց Արմեն Աշոտյանը։

Նա նշեց, թե մնացած՝ գործին չկցված հատվածի մեջ կարող է այնպիսի բաներ կան, որ իրեն արդարացնում են։

«Տվեք այդ նյութերը կարդանք, ո՞ւմից եք վախենում, եթե ճշմարտությունը ձայնագրել, տեսագրել եք, բերել եք այստեղ, տվեք կարդանք։ 8 տարի ինձ այնքան են հետազոտել, երևի մենակ «պոչկիս քարը» չեն գտել»,-ասաց Աշոտյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր