00:00:00

Մարտակերտի քաղաքապետը կալանավորվել է խոշոր չափերով հափշտակություն կատարելու մեղադրանքով. ՔԿ

22:43, 25 մայիս 2024 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում շարունակվում է առերևույթ փաստաթղթերի կեղծմամբ, խարդախությամբ խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

«Այսօր՝ ավելի վաղ, տեղեկացրել էինք, որ ըստ նախաքննությամբ ձեռք բերված տվյալների՝ Մ.Շ-ն և Վ.Ս-ն, նախնական համաձայնությամբ, խմբով, այլ անձի (անձանց) սեփականության իրավունքով պատկանող, խոշոր չափերով՝ 1.935.000 ՀՀ դրամ արժողության «CHEVROLET LACETTI-1.4» մակնիշի, 2010 թվականի թողարկման թեթև մարդատար ավտոմեքենան խաբեությամբ հափշտակելու դիտավորությամբ, 2024 թվականի հունվարի 12-ին միասին ներկայացել են ավտոմեքենայի օտարման գործարք կատարելու պետական մարմին, որտեղ Վ.Ս-ն, ներկայացնելով կեղծ տեղեկություններ՝ վերոգրյալ ավտոմեքենան օտարելու լիազորություն ունենալու մասին, նույն օրը, առանց օրինական հիմքի, հանդես գալով պայմանագրի կողմեր՝ Վ.Ս-ն՝ որպես նվիրատու, իսկ Մ.Գ-ն՝ նվիրառու, կազմել են իրավաբանական նշանակության փաստ հավաստող կեղծ փաստաթուղթ՝ նվիրատվության պայմանագիր, որի արդյունքում գույքն ապօրինի օտարել են Մ.Գ.-ին։ Այդ կերպ Մ.Գ-ն, նախնական համաձայնությամբ, խմբով, իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հավաստող կեղծ փաստաթուղթ կազմելու և օգտագործելու միջոցով, առերևույթ կատարել է խոշոր չափերով գույքի՝ վերոնշյալ ավտոմեքենայի հափշտակություն:

Նշված հանցավոր արարքն առերևույթ կատարելու համար Մ.Գ.-ին մեղադրանք էր ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 457-րդ հոդվածի 2-րդ մասով և նա ձերբակալվել էր:

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է, և անձը կալանավորվել է:

Նախաքննությունը շարունակվում է»,-նշված է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր