Ձերբակալել են Մարտակերտի քաղաքապետին: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 23-ին բնակարանը խուզարկելուց հետո տնից ձերբակալել են Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանին։ Մելիքյանը տեղեկությունը հայտնել էր ֆեյսբուքյան ուղիղ եթերով, նշելով. «Մեղմ ասած, անհասկանալի գործով են նրան ձերբակալել։ Նրան ակնհայտորեն քաղաքական պատճառներով են տարել, որովհետև ընդունված է դարձել,ով Բագրատ Սրբազանի հետ հանդիպում է, շփվում, ձերբակալում են։ Հիշենք՝ հայտնի բժշկին աշխատանքից ազատելու դեպքը»:
Առաջին ատյանի դատարանն երեկ 2 ամսով տնային կալանքի ենթարկեց Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանին՝ չնայած Քննչական կոմիտեն բանտային կալանքի միջնորդություն էր ներկայացրել։