00:00:00

52-ամյա տղամարդուն կալանավորելու որոշում է կայացվել՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու մեղադրանքով

22:56, 21 մայիս 2024 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության առաջին վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված քննչական և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել են քաղաքացու կողմից առերևույթ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր անելու, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու վերաբերյալ հայտարարություններ կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։

2024 թվականի ապրիլի 25-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ YouTube.com կայքի օգտատերն իր անվամբ էջով հեռարձակվող եթերների ժամանակ կատարել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու վերաբերյալ հայտարարություններ:

Իրականացված անհրաժեշտ միջոցառումներով պարզվել է նշված օգտատիրոջ ինքնությունը։ Վերջինս 1972թ. ծնված Վ․Հ․-ն է, ով 2023թ․ սեպտեմբերին լքել է ՀՀ տարածքը:

Հաղորդման հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ նշված անձը, ունենալով հակաիշխանական հայացքներ, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, YouTube.com կայքի իր անվամբ և իր կողմից վարվող էջով 2024 թվականի մարտի 26-ին, 27-ին, 28-ին, և ապրիլի 17-ին իր եթերների ժամանակ շարունակաբար կատարել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու և քարոզելու վերաբերյալ հայտարարություններ, ինչպես նաև՝ այդ նպատակով տարածել է նյութ:

Ձեռք բերված փաստերի հիման վրա Վ․Հ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել ազատության մեջ գտնվող ենթադրյալ հանցագործություն կատարած նշված անձին, դատարան ներկայացնելու համար, ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը։

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Վ․Հ․-ի կատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է։ Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր