SHAMSHYAN.com-ի տեղեկություններով մայիսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին է զանգահարել Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Նորիկ Ղ․-ն և հայտնել, որ 10 հոգի հարձակվել և կոտրում են Վարդանանց 13 հասցեում գտնվող «Ռոյալ մյուզիք հոլ»-ի դուռը:
Տեղում «Ռոյալ մյուզիք հոլ»-ի տնօրեն՝ 42-ամյա Լիանա Ե․-ն ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը ժամը 05։40-ի սահմաններում մի քանի անձիք քարերով հարվածելու միջոցով կոտրել են ապակիները:
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են համատեղ միջոցառումներ արարքը կատարած անձանց ինքնությունները պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:
Աղբյուրի տեղեկություններով՝ Նորիկ Ղ․-ն աշխատում է «Ռոյալ մյուզիք հոլ»-ում՝ որպես անվտանգության աշխատակից։