00:00:00

Վազգեն Սաղաթելյանը տարբեր քրեական հետապնդումների է ենթարկվել այս ընթացքում, բայց երբեք չի թաքնվել․ փաստաբան

16:32, 21 մայիս 2024 Իրավական

Վազգեն Սաղաթելյանի փաստաբան Արսեն Բաբայանը քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ գործով նախնական դատական նիստին համակարծիք լինելով փաստաբան Ռուբեն Մելիքյանի բերված հակափաստարկներին, անդրադարձավ հանրային մեղադրողի այն պնդմանը, թե Սաղաթելյանի կալանքը պետք է երկարացնել, քանի որ նա կարող է թաքնվել։

«Վազգեն Սաղաթելյանը տարբեր քրեական հետապնդումների է ենթարկվել այս ընթացքում, բայց երբեք չի թաքնվել։ Իրենք իրենց հանրային ելույթներում մշտապես ասել են, որ շատ լավ գիտեն, որ իրենց նկատմամբ շարունակվելու են հետապնդումները, և բոլոր կանչերին նեկայացրել են, և որևէ նման դեպք չի եղել այս 6 տարիների ընթացում։ Թաքնվելու հավանականությունը Վազգեն Սաղաթելյանն իր անցած ճանապարհով է ապացուցել, որ չի կարող նման բան անել նաև իր հանրային ճանաչելիության իմաստով»,-ասաց փաստաբանը։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր