00:00:00

Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի դատը հետաձգվեց. Դատավորն ինքնաբացարկ հայտնեց

16:15, 13 մայիս 2024 Իրավական

Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով նախնական դատալսումը հետաձգվեց՝ նիստը նախագահող դատավորի ինքնաբացարկի պատճառով։

Նիստը նախագահող Տիգրան Ոսկանյանը հայտարարեց, որ իր կողմից գործի առնչությամբ տրվել է գնահատական և կայացվել է դատավճիռ։

«Ուստի սույն քրեական վարույթով որոշում եմ կայացրել՝ հայտնել ինքնաբացարկ։ Սույն քրեական գործը սահմանված կարգով կներկայացվի վերաբաշխման, իսկ դատարանի որոշումը կուղարկվի կողմերին»,-հայտարարեց նա։

Նշենք, որ Նարեկ Սամսոնյանը  և Վազգեն Սաղաթելյանը մեղադրվում են համատեղ վարվող փոդքաստի ընթացքում Նիկոլ Փաշինյանին հայհոյելու մեջ, ինչը վարույթն իրականացնող մարմինը համարել է խուլիգանություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր