Բողոքի ակցիաների ժամանակ բերման ենթարկված 156 քաղաքացիներից 142-ը ազատ են արձակվել: Այս մասին հայտնեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ քաղաքացիները բերման էին ենթարկվել ոստիկանության տարբեր բաժիններ ՀՀ վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):
Նշենք, որ այսօր առավոտից Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի կոչով Երեւանում փողոցներ էին փակվում: Ժամը 08։00-ից նրանք մայրաքաղաքում շուրջ 20 փողոց էին փակել։ Ժամը 10.30-ի դրությամբ 134 մարդ էր բերման ենթարկվել ոստիկանների կողմից: